Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետ |armenpress.am|
14:03 - 19 հունիսի, 2025

Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին ինքը լիարժեք չէր ընկալում իրեն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, այլ՝ որպես ֆորպոստի ղեկավար։ 

«Երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն, և ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ ընկալումն այժմ արմատապես փոխվել է։

«Ես արձանագրում եմ, որ ես Հայաստանի Հանրապետության լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների և Հայաստանի ժողովրդի շնորհիվ» – ընդգծեց վարչապետը։ 

Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ի՞նչ նկատի ունի «ֆորպոստ» ասելով։

«Սովորաբար ֆորպոստի խոսույթը կապվում է մի կոնկրետ երկրի հետ։ Բայց դա ահավոր մեծ անարդարություն է։ Իրականում ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ՝ հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից։ Բայց ամենակարևորը՝ ֆորպոստացման կրիտիկական զանգվածը մենք ենք եղել։ Մենք ենք ապահովել այն»,– նշեց վարչապետը։ 

Վարչապետի խոսքով՝ տարիներ շարունակ հայ հասարակությունը, քաղաքական էլիտան և ինքը՝ որպես պաշտոնյա, ամբողջությամբ չեն գիտակցել սեփական ինքնիշխան պետություն լինելու փաստը։ 

«Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք, որ մենք ենք կառավարություն, խորհրդարան, ժողովուրդ»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել