1lurer.am: Գտնվելու վայրը անհայտ զինվորների հարազատների հետ հանդիպել եմ տասնյակ անգամներ: Այդ հանդիպումներից, եթե չեմ սխալվում, ոչ մեկը չի լուսաբանվել: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:
«Գտնվելու վայրը անհայտ մեր զինվորիների հարազատների հետ ես հանդիպել եմ 2 շաբաթ առաջ Կառավարությունում: Մեր հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն: Իրենք ինձ տվել են, ինչպես պայմանավորվել էինք, 5 կոնկրետ հարց: Ես ասել եմ, որ այդ 5 հարցերով ես անձամբ կզբաղվեմ և ուղիղ երկու ամիս անց օրացուցային տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես ձեր բոլոր հարցերին պատասխանեմ:
ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չէր կարող փոխել, որովհետև, ի վերջո, կա ինստիտուտ, ինստիտուցիոնալ կառույց, և մեր պայմանավորվածությունը որևէ ձևով փոփոխություն չի կրում: Ես արդեն այդ հինգ հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ, և ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք երկու ամիս անց՝ այդ հարցերին պատասխանելու: Մեր հանդիպումը տեղի է ունեցել Կառավարության շենքում հունիսի 6-ին: Ընդ որում՝ այդ հանդիպմանը ոչ մի պաշտոնյա չի մասնակցել: Եղել եմ ես և գտնվելու վայրը անհայտ զինվորների հարազատները»,- նշեց վարչապետը՝ անդրադառնալով անհետ կորածների հարազատների ակցիային, որոնք նշում էին, որ «Աբազյանն էր զբաղվում իրենց խնդրով»:
Աշխատանքից ազատված ԱԱԾ նախագահ Արմեն Աբազյանը ղեկավարում էր գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը։
comment.count (0)