Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան
 |civilnet.am|
12:54 - 24 հունիսի, 2025

Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է: Այս մասին հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Հայաստան-Եվրոպական Միություն քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024-ի հաշվետվության ներկայացման ընթացքում:

«Վիզայի ազատականացման երկխոսությունը մենք սկսել ենք անցյալ տարվա հուլիսին, և սա շատ հստակ ուղղություն է։ Այժմ այս գործընթացը գտնվում է ակտիվ փուլում, և մենք ունենք կոնկրետ բարեփոխումների ուղղություններ ու ոլորտներ»,- հայտարարել է Մարագոսը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը սերտ համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ՝ վիզաների ազատականացման երկխոսության գործողությունների ծրագրի ուղղությամբ, որը կսահմանի անհրաժեշտ բարեփոխումները։

Դեսպանը նշել է, որ բարեփոխումները ներառում են անվտանգություն, սահմանների կառավարում, կենսաչափական փաստաթղթավորում, անձնական տվյալների պաշտպանություն։ Նա կարևորել է նաև քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և սոցիալական աշխատողների ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ վիզաների ազատականացումը պահանջում է համընդհանուր մոտեցում։

Օրեր առաջ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել