Իրավապահներն այս պահին Շիրակի թեմի առաջնորդարանում են: Դուռը փակ է, դրսից ոստիկաններ են հսկում: Առաջնորդարանի մոտ նաև գյումրեցիներ են հավաքվել:
«Միքայել սրբազանը արձակուրդում է, Հայաստանից բացակայում է», - ինչպես հայտնում է «Ազատություն» լրատվամիջոցը՝ նշել է հոգևորականներից մեկը։
Նշվում է, որ առաջնորդարանի մուտքը փակ է նաև աշխատակիցների համար, քանի որ ներսում իրականացվում են քննչական գործողություններ։
Լուսանկարը՝ «Ազատության»
comment.count (0)