Պտտահողմը Արթիկ համայնքում վնասել է բնակելի շենքերի և տների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր
12:39 - 15 հունիսի, 2025

Պտտահողմը Արթիկ համայնքում վնասել է բնակելի շենքերի և տների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր

Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Այս մասին հայտնում են Արթիկի համայնքապետարանից։

«Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով։

Պտտահողմի պատճառած վնասների վերաբերյալ հավելյալ տեղեկություն ունենալու դեպքում` խնդրում ենք զանգահարել` 094-52-10-03», - նշված է հայտարարությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել