Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը
15:08 - 28 հունիսի, 2025

Կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը

50 տարեկան հասակում կյանքից հեռացել է օլիմպիական չեմպիոն, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, «Կաիսա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ):

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ողջ անձնակազմը ցավակցում է Տիգրան Նալբանդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել