Սերիալներ, հումորային հաղորդումներ, լուրեր. ինչ են ամենաշատը դիտում եթերում |media.am|
14:12 - 29 հուլիսի, 2019

Սերիալներ, հումորային հաղորդումներ, լուրեր. ինչ են ամենաշատը դիտում եթերում |media.am|

media.am։  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է այս տարվա հունվար-մարտ ամիսների լավագույն հեռուստատեսային ծրագրերը: Ըստ Ադմոսֆեր Արմենիայի մշտադիտարկման արդյունքների, լրատվական հաղորդումներից ամենաբարձր վարկանիշն ունի Շանթի «Հորիզոնը», Արմենիայի «Ժամը», լրատվականը, Առաջին Ալիքի լուրերը, ամենաքիչ տարածում ունեցողը Հ2-ի «Լրաբերն» է ու ԱՐ-ի «Ազդարարը»:

Թոք շոու և քաղաքական հաղորդումներ կատեգորիայում ամենամեծ վարկանիշն ունեն Հանրայինի «Հանրային քննարկում» և Ա-Թվ-ի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումները: Հետաքրքրական է, որ ամենամեծ վարկանիշով շոուներն ու քաղաքական հաղորդումները եթեր են հեռարձակվում Առաջին ալիքով («Սպասիր ինձ Հայաստան», «Խաղի կանոններ», «Եկեք հասկանանք», «Եթե բոլորը», «Հրաապարակում»):

Այս ցանկում ընդգրկված, սակայն քիչ դիտողականություն ունեցող մյուս երկու հաղորդումները ցուցադրվում են 5-րդ ալիքով («Հայլուր հարցազրույց», «Դեմ դիմաց»):
Պաշտոնական լրահոսով աչքի է ընկնում Շանթ հեռուստատեսությունը՝ հեռարձակելով ԱԺ և Կառավարության նիստերը, Նիկոլ Փաշինյանի ուղերձը:

Աժ աշխատանքների լուսաբանմամբ վարկանիշ է ձեռք բերում նաև Հանրային հեռուստաընկերությունը (ԱԺ, հայտարարություններ, ԱԺ հարց ու պատասխան):
Վավերագրական ֆիլմերի առաջատարը Առաջին ալիքն է: Երեք ամսում ամենադիտված ութ ֆիլմերը ցուցադրվել են հենց Հանրայինով («Հայաստանի կորսված գարունը», «Մեր ժամանակների հերոսը», «Մարտի 1, 11 տարի անց», «Երազանքներ» և այլն), երկուսը Արմենիայով («Հայը», «Հրանտ Վարդանյան, մեր ժամանակի հերոսը»):

 

Ավելին՝ media.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել