ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին. Ստոլտենբերգը՝ ԼՂ հակամարտության մասին |24news.am|
15:07 - 14 հոկտեմբերի, 2019

ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին. Ստոլտենբերգը՝ ԼՂ հակամարտության մասին |24news.am|

24news.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 14-ին Լոնդոնում Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստին՝ պատասխանելով հայ պատվիրակի հարցին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերին:

«Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս ուղերձը ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ կոչերին: Ցավոք, մյուս կողմը համապատասխան չի արձագանքել այս հայտարարությանը: Ավելին, այն շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը: Այս առնչությամբ ես հարց ունեմ. ինչպե՞ս կարող է Հյուսիսատլանտյան դաշինքը նպաստել ԼՂ հակամարտութան արդար և տևական լուծմանը, և մասնավորապես ինչպես կարող է ՆԱՏՕ-ն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-հարցրել է լրագրողը:

Ի պատասխան՝ Ստոլտենբերգը նշել է, որ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ-ում և շատ լավ է որակել քննարկված հարցերի լայն շրջանակով այդ հանդիպումը:

«ԼՂ հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և մենք մտահոգված ենք, որ չենք կարողացել գտնել քաղաքական և տևական լուծում այդ հակամարտությանը: Ակնհայտ է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարում չունի, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին գտնելու քաղաքական լուծում»,-հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել