ՀԿԵ-ում աշխատավարձերը կբարձրանան Սուրեն Պապիկյանի և ՀԿԵ ղեկավարների հանդիպման արդյունքում|armenpress.am|
05:15 - 25 հոկտեմբերի, 2019

ՀԿԵ-ում աշխատավարձերը կբարձրանան Սուրեն Պապիկյանի և ՀԿԵ ղեկավարների հանդիպման արդյունքում|armenpress.am|

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության փոխտնօրեն Դավիթ Վարդանյանի միջև կայացած հանդիպման ընթացքում:

«Ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ «Հարավակովկասյան երկաթուղի»-ն կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Թե ինչքանո՞վ կբարձրանա այն, կհայտնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ն»,- նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել