Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու հարցին |armenpress.am|
12:08 - 19 սեպտեմբերի, 2019

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու հարցին |armenpress.am|

armenpress.am։ Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու հարցին: Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ խորհուրդներ է տալու Վարչապետին արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի գործունեությունից Փաշինյանը դժգոհ էր:

«Երբ պարոն Օսիպյանի հետ հանդիպեք, հարցրեք, հարցն իրեն է ուղղված: Եթե մի ուղղությամբ, մի գործառույթի շրջանակում կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը կամ այն պաշտոնյան, որին ղեկավարությունը վստահում է, չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել ու իրականացնել պատշաճ մակարդակի գործունեություն»,- ասաց Կարապետյանը:

Հարցին՝ պետական կառավարման համակարգում չկա՞ն այլ պաշտոնյաներ, նախարարներ, որոնց նկատմամբ վարչապետը կասկածներ ունի ու ցանկանում է պաշտոնանկ անել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Եթե շարունակում են պաշտոնավարել, ի՞նչ կասկածի մասին է խոսքը: Ուրեմն, ունեն Վարչապետի վստահությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել