«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի  պետ Մհեր Անտոնյանն ազատվել է աշխատանքից․ |hetq.am|
18:54 - 20 սեպտեմբերի, 2019

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Մհեր Անտոնյանն ազատվել է աշխատանքից․ |hetq.am|

hetq.am:  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Մհեր Անտոնյանն այսօր իր զեկուցագրի համաձայն ազատվել է աշխատանքից։Հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Զեկուցագիրը Քրեակատարողական ծառայության ղեկավարն ընդունել է:

«Վանաձոր» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդարադատության գնդապետ Արտյոմ Մաղաքյանը։ Վերջինս պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։

Հիշեցնենք, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի նախկին պետ Ա.Հ.-ին օրերս Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառք վերցնելու կասկածանքով։ Վերջինս ձերբակալվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել