Շաքարավազի շուկա նոր ընկերություններ են մուտք գործել  |armenpress.am|
11:51 - 03 հոկտեմբերի, 2019

Շաքարավազի շուկա նոր ընկերություններ են մուտք գործել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում շաքարավազի շուկա են մուտք գործում ներմուծող նոր ընկերություններ:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ավելացնելով, որ շաքարավազի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։

«Ուրախալի լուր ասեմ. հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ։ Ներկրումների չափաբաժնի մոտ 20 տոկոսի փոփոխություն է տեղի ունեցել։ Սակայն արտադրություն մեր երկրում չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Խոսելով բենզինի շուկայի մասին՝ Գևորգյանն ասաց, որ մեր երկիրը բենզինը ձեռք է բերում մեկ աղբյուրից։ «Բայց երբ սկսենք ներկրել տարբեր երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Ռուսաստանից, կունենանք նաև գների տարբերակում։ Հիմա դրա վրա ենք աշխատում»,- ասաց նա:

Խոսելով կոնյակի շուկայի մասին՝ Գեղամ Գևորգյանը հավելեց, որ այստեղ խոսքը կարող է լինել անպարկեշտ մրցակցության դրսևորումների մասին։ Ստուգումներ են իրականացվելու, որպեսզի փաստացի ձեռք բերված խաղողի և մթերման ծավալների թվերը համընկնեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել