ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամներ |armenpress.am|
13:43 - 26 մայիսի, 2021

ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց պատգամավոր Արփի Դավոյանը:

Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր 82 պատգամավոր, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի նշանակման համար «Իմ քայլը» առաջադրել էր Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր կրկին 82 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ էր քեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 2-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել