ՏՄՊՊՀ-ն ներկայացրեց գովազդի ոլորտում կատարված նոր օրենսդրական փոփոխությունները
16:35 - 25 մայիսի, 2021

ՏՄՊՊՀ-ն ներկայացրեց գովազդի ոլորտում կատարված նոր օրենսդրական փոփոխությունները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում մայիսի 25-ին տեղի ունեցավ գովազդում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների և դրանց կանխարգելման մասին քննարկում: Միջոցառմանը նաև ներկայացվեցին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում գովազդի մասով կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի 31-ին:

«Գաղտնիք չէ, որ գովազդը մեր կյանքում ունի կարևոր դեր: Հանձնաժողովն իր գործունեության երկու տարվա ընթացքում բազմաթիվ անգամ հանդիպել է հեռուստատեսությամբ և այլ միջոցներով տեղադրված գովազդում հասարակության շփոթության և մոլորեցման դեպքեր: Հանձնաժողովը հիմնականում շարժվում է իրավախախտումները կանխարգելելու , քան պատժելու գաղափարախոսությամբ: Հասկանում ենք նաև, որ պետության  ներգրավվածությունը պետք լինի զգուշավոր:  Մենք նաև օրենսդրական փոփոխություններ ենք կատարել, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի 31-ից, այդ իսկ պատճառով ցանկանում էինք իրազեկել փոփոխությունները, թիրախավորելով ոլորտում ավելի շատ մասնագիտացված կառույցներին»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը նշեց, որ մայիսի 31-ից ուժի մեջ կմտնի նոր խմբագրությամբ  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, որտեղ մի շարք փոփոխություններ կան նաև անբարեխիղճ մրցակցության դրսևորումների առումով, հետևաբար այս քննարկումները միտված են երկու թիրախի` ներկայացնել օրենսդրական փոփոխությունները և ինչպիսի կանոններով են այսուհետ առաջնորդվելու գովազդի միջոցով բիզնեսը կազմակերպելիս և գովազդի մասով ինչպիսի  օրենսդրական պահանջներ կային նախկինում:

«Այս երկու թիրախը հնարավորություն կտա ձեռնպահ մնալու հակամրցակցային վարքագծից, ինչին միտված է նաև մեր գործունեությունը: Բնականաբար, դրան հետևողական չլինելու դեպքում արդեն կհետևի կամ պետք է հետևի հանձնաժողովի կողմից հնարավոր իրավախախտման վարույթների հարուցումները և պատասխանատվական միջոցների կիրառումները»,- եզրափակեց Մարկոսյանը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել