factor.am: ՀՀ ոչ մի քաղաքացի պետք է հիվանդանոցի դռներին չմնա, մենք պետք է լուծենք խնդիր, որ մեր երկրի բոլոր քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն: Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով առողջապահական հարկի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպե՞ս պետք է լուծենք այդ հարցը: Կառավարությունում մի քանի անգամ այդ թեմայով քննարկումներ են եղել, և այս պահին արձանագրում ենք, որ Կառավարությունում այդ հարցի վերաբերյալ միասնական տեսակետ չկա: Եվ սա հրավեր է բոլորիս՝ քննարկել այդ հարցը. ինչպե՞ս և ի՞նչ քայլերով ենք մենք լուծելու խնդիրը, որպեսզի ՀՀ ոչ մի քաղաքացի չմնա հիվանդանոցի դռներին»,- հավելեց վարչապետը:
Ինչ վերաբերում է եկամտահարկի փոփոխությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այն շարունակվելու է:
«Առնվազն տեսանելի փուլում եկամտահարկը դառնալու է 20 տոկոս: Մի տվյալ կա, որը կարող եմ հրապարակել. 2020 թվականի հունվարի 1-ից եկամտահարկի փոփոխությամբ և գումարած նրան, որ նվազագույն աշխատավարձը ավելացել է, ՀՀ քաղաքացիները, առանց աշխատավարձի դրույքաչափերի փոփոխության, ամեն ամիս 2.5-4 մլրդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու»,- ասաց Փաշինյանը:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)