ԵՄ ղեկավարները Brexit-ի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել |aysor.am|
14:08 - 24 հունվարի, 2020

ԵՄ ղեկավարները Brexit-ի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել |aysor.am|

aysor.am:  Եվրախորհրդի նախագահ Չառլզ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ: Այս մասին նրանք հայտնել են Twitter- ում ուրբաթ՝ հունվարի 24-ին:

«Այսօր Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ես ստորագրեցինք համաձայնագիր՝ Մեծ Բրիտանիայի ելքի վերաբերյալ: Որոշ բաներ անխուսափելիորեն կփոխվեն, բայց մեր բարեկամությունը կշարունակվի: Մենք սկսում ենք նոր գլուխ, որպես գործընկերներ և դաշնակիցներ: Եվ ես շահագրգռված եմ, որպեսզի միասին նոր էջ գրենք», - գրել է Չառլզ Միշելը:


Իր հերթին Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ փաստաթղթի ստորագրումից հետո «բացվում է Եվրախորհրդարանի կողմից դրա վավերացման հնարավորությունը»:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատները հավանություն էին տվել փաստաթղթին: Եղիսաբեթ թագուհին ստորագրել էր Brexit-ի համաձայնագիրը, ինչն արդեն օրենքի ուժ է ստացել: Հունվարի 29-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա փաստաթղթի վավերացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել