shantnews.am: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Տաթևիկ Հայրապետյան ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել.
«Հենց նոր ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունեց ազգությամբ իսլանդացի Թորհիլդուր Սուննայի հեղինակած «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» վերտառությամբ զեկույցը: Քննարկումն անցավ լարված մթնոլորտում: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեմիդ Սեյիդովը իր դժգոհությունը հայտնեց, որ հայ պատվիրակները որոշել են գրանցվել և խոսել այս թեմայով և, իհարկե, ստացավ իր հարցի պատասխանը»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Տաթևիկ Հայրապետյանն այսօր ելույթ է ունեցել այն քննարկման ժամանակ, որը նվիրված է Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմային:
ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
comment.count (0)