Տավուշի մարզում նախատեսվում է ունենալ առնվազն 14 սպանդանոց |armenpress.am|
13:28 - 07 փետրվարի, 2020

Տավուշի մարզում նախատեսվում է ունենալ առնվազն 14 սպանդանոց |armenpress.am|

armenpress.am։ Իջևանում մեկնարկել են սպանդանոցի շինարարության աշխատանքներ, դրանք կավարտվեն այս տարի: Մարզում նախատեսված է ունենալ առնվազն 14 սպանդանոց։ Այս մասին ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Նոյեմբերյանում արդեն կառուցված է սպանդանոց, Իջևանում՝ Ենոքավան տանող ճանապարհին ևս կառուցվում է նոր սպանդանոց: Եվ կունենանք ևս 12 այդպիսի կետեր ամբողջ մարզի տարածքում բաշխված, որպեսզի գյուղացիները խնդիր չունենան»,-ասաց Չոբանյանը:

Նա նշեց՝ այսօր Տավուշի մարզում առանձնացրել ենք 14 ռեգիոնալ միավոր, այսինքն` առնվազն 14 սպանդանոց պետք է ունենան: «Այս պահին մենք ունենք հետաքրքրություն 40 տնտեսավարողներից, որոնցից 30-ի հետ բանակցային առաջին փուլն անցել է: Դա նշանակում է, որ կարծես թե սպանդանոցների հիմնման մասով մենք մինչև հուլիսի 1-ը խնդիրներ չենք ունենա և համապատասխան քանակը կապահովվի»,-ասաց Չոբանյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մարզում բնակչությունը համաձայն է սպանդանոցային մորթի գաղափարի հետ՝ նա պատասխանեց ՝ մարզում որևէ բողոքի ակցիա չի եղել այդ հարցով, ընդհանուր առմամբ համաձայն են, բայց դեռ շատ գործ ունեն անելու մինչև հուլիսի 1-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել