armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնելու օրենքի նախագծին:
Հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրինագիծը ներկայացրեց խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։
Օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
comment.count (0)