Դավիթ Տոնոյանը Բելառուսի ՊՆ-ի հետ քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
21:16 - 13 փետրվարի, 2020

Դավիթ Տոնոյանը Բելառուսի ՊՆ-ի հետ քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-14-ը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ:

Կողմերը քննարկել են երկու պետությունների միջև ռազմական համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև հաստատվել են Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության 2020 թվականի ծրագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել