Կառավարությունը լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով կպարգևատրի
13:17 - 20 փետրվարի, 2020

Կառավարությունը լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով կպարգևատրի

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով պարգևատրել:

Այսպիսով՝ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 50 մլն դրամ՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

Պարգևներ կհանձնվեն ներքոհիշյալ 10 լավագույն մարզիկներին՝

Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ
Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ
Արթուր Ավետիսյան, մարմնամարզություն
Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ
Սլավիկ Գասպարյան, հունահռոմեական ըմբշամարտ
Տիգրան Կիրակոսյան, սամբո
Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ
Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ
Գոռ Մինասյան, ծանրամարտ
Հակոբ Մկրտչյան, ծանրամարտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել