tert.am: Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանության ներկայացուցիչները դիմել են Ֆրանսիային վերջինիս քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ասանժի փաստաբան Էրիկ Դյուպոն Մորետտին:
Նրա խոսքով՝ իրենք Ֆրանսիայից պահանջում են ապաստան տրամադրել՝ «հիմք ընդունելով այն փաստը, որ այդ երկիրը մարդու իրավունքների հայրենիքն է. Wikileaks-ի կառույցների մի մասը հենց Ֆրանսիայում են գտնվում»:
«Նրա երկրորդ երեխան անչափահաս է, իսկ երեխայի մայրը ֆրանսուհի է, և նա երեխայի հետ բնակվում է Ֆրանսիայում»,- հավելել է փաստաբանը:
Ներկայում Լոնդոնի դատարանը պատրաստվում է սկսել Ասանժի՝ Միացյալ Նահանգներ արտահանձնման գործի քննությունը, որտեղ նա մեղադրվում է «ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն» գաղտնի տեղեկությունների բացահայտման հետ կապված հանցագործություններում:
comment.count (0)