armtimes.com: Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով այսօր սկսվեց վկաների հարցաքննության փուլը:
Դատակոչված երեք վկաներից երկուսը դատարան չէին ներկայացել: Նրանցից մեկը հայտնել էր, որ երկրում չէ, մյուսն էլ՝ որ կներկայանա հաջորդ դատական նիստին: Ըստ այդմ՝ այսօրվա նիստին հարցաքննվեց «էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի էկոնոմիկայի գծով տեղակալ Արթուր Հովսեփյանը:
Նշենք, որ պաշտպանական կողմի միջնորդությամբ լրագրողներին արգելվեց տեսանկարահանել վկայի հարցաքննությունը: Ավելին՝ պաշտպանները միջնորդեցին արգելել նաեւ ձայնագրառումը՝ ասելով, թե դատարանի կողմից նիստն արդեն իսկ արձանագրվում է. «Եթե լրագրողները կդիմեն դատարան, դատարանը կորոշի կրիչը տրամադրել, թող տրամադրի, եթե՝ չէ, մենք կտրականապես դեմ ենք, որ տեսանկարահանվի կամ ձայնագրառվի»: Ինչ վերաբերում է մեղադրող կողմին, ապա դատախազ Արթուր Մանուկյանը տեսանկարահանման կամ ձայնագրառման վերաբերյալ որեւէ առարկություն չուներ: Լսելով կողմերի դիրքորոշումը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մինչ դատաքննության ավարտն արգելել նիստերի տեսանկարահանումը, իսկ ձայնագրառումը՝ թույլատրել:
Ներկայանալով դատարանին՝ վկա Արթուր Հովսեփյանը հայտնեց, որ ճանաչում է, թե՛ Արսեն Դավթյանին, թե՛ Ռազմիկ Աբրահամյանին. «1995 թվականից համակարգում եմ, բազմիցս առիթ եմ ունեցել նախարարության կազմակերպված գիտաժողովների ընթացքում հանդիպել իրենց»,- ասաց նա՝ հավելելով, որ թշնամություն կամ բարեկամություն չունեն:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
comment.count (0)