Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում |tert.am|
09:32 - 23 փետրվարի, 2020

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը: 

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննարկվել է նաև Սիրիայում իրավիճակը ընդհանուր առմամբ:

 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել