armenpress.am: Հայաստանում և Մոլդովայում Իսրայելի դեսպան Էլիավ Բերոցերկովսկին ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը:Այս մասին դիվանագետը նշել է TPS-ի հետ զրույցում:
«Մենք ողջունում ենք իսրայելա-հայկական հարաբերությունների աճը և առաջիկա շաբաթների ընթացքում դեսպան Արմեն Սմբատյանի սպասվող այցը, ինչպես նաև Իսրայելում մշտական դեսպանատուն բացելու նախապատրաստությունը։ Անցյալ տարվա հունվարին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Իսրայել, նախագահ Ռեուվեն Ռիվլինի և Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ ներկա գտնվել «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման գլխավոր միջոցառմանը, և դասախոսություններ կարդացել երկրի մի քանի վայրերում, այդ թվում ՝ Հոլոնի Տեխնիոնում և տեխնոլոգիական ինստիտուտում»,- ասել է դեսպանը:
Փետրվարի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակվեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ):
comment.count (0)