aysor.am: Աշխատանքներ ենք կատարում Երևան քաղաքից դուրս՝ օդանավակայանի խաչմերուկում, խելացի լուսացույցեր կիրառելու ուղղութամբ։ Նման լուսացույցի կիրառումը շատ արդյունավետ է եղել, «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։
«Այժմ աշխատանքներ են տարվում խելացի փողոց ունենալու ուղղությամբ։ Խոսքն Աճառյան փողոցի մասին է՝ Բուսաբանական այգու մոտից մինչև Աճառյան-Բաբաջանյան խաչմերուկ։ Սա մեր ապագան է, որ պետք է անպայման կատարենք։ Այլընտրանք չկա», - ասաց նա։
comment.count (0)