armtimes.com: ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է:
Այս որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:
Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ միաժամանակ մերժվել է իր կողմից ներկայացված բողոքը՝ հիմնավոր կասկածի առկայության, ինչպես նաեւ խափանման միջոցի հիմքերի դեմ:
Ալեքսան Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հունվարի 10-ին: Դատարանի այդ որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար:
comment.count (0)