ermenihaber.am: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյնա Շաբանը Թուրքիային մեղադրել է Սիրիայի Իդլիբ նահանգում կողմերի միջև հաստատված հրադադարը խախտելու մեջ:
«Նույնիսկ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Թուրքիայի կողմից հրադադարի մի շարք խախտումներ են եղել»,- ասել է Շաբանը:
Վերջինս նշել է, որ Սիրիայի կառավարությունը հավատարիմ է հրադադարի ռեժիմին.
Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի գործողություններին՝ Ասադի խորհրդականն ասել է, որ իրենք ակնկալում են, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը պետք է դատապարտեն միջազգային իրավունքների նորմերին հակասող Թուրքիայի գործողությունները:
«Սիրիան անկախ պետություն է, սակայն տուժում է Թուրքիայի ագրեսիայից ու միջամտությունից: ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից ու աշխարհի բոլոր պետություններից մեր սպասելիքն այն է, որ առնվազն քննադատեն Թուրքիայի անօրինական գործողությունները»,- ասել է Շաբանը:
comment.count (0)