shantnews.am: Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեն Շուանը չի հաստատել վերջերս ստացված տեղեկությունը, թե ամերիկյան զինուժը կորոնավիրուսը բերել է Ուհան: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Շուանը շեշտել է, որ գիտնականները պետք է փնտրեն հիվանդության աղբյուրը: Այս հարցում, ինչպես ասել է դիվանագետը, անհրաժեշտ է լսել մասնագետների կարծիքը:
Նա նաև հավելել է, որ հիվանդության տարածման ֆոնին վիրուսի աղբյուրի վերաբերյալ կան շատ ոչ հուսալի և ոչ գիտական տարբերակներ են առաջ գալիս, որոնք «սևացնում են» Չինաստանը:
comment.count (0)