armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագծին: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Հանձնաժողովի նիստում նշվել է, որ նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Նախաձեռնությամբ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:
ՀՀ կառավարությունը նույնպես դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
comment.count (0)