Շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների թիվը.ՀՀ-ն Նիդերլանդների համար ծագման անվտանգ երկիր է
20:23 - 30 մարտի, 2020

Շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների թիվը.ՀՀ-ն Նիդերլանդների համար ծագման անվտանգ երկիր է

Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեպանությունը:

«Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում իրավակարգի և օրենքի գերակայության հաստատմանը, շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների քանակը և մի շարք այլ ցուցանիշներ Հայաստանն այուսհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր»,-ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել