Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում
13:46 - 11 ապրիլի, 2020

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել