Նիդերլանդներում ապրիլի 24-ին չեն կայանա բազմամարդ միջոցառումներ, հետաձգվել է վարչապետ Փաշինյանի այցը |armenpress.am|
11:44 - 13 ապրիլի, 2020

Նիդերլանդներում ապրիլի 24-ին չեն կայանա բազմամարդ միջոցառումներ, հետաձգվել է վարչապետ Փաշինյանի այցը |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդներում չեղարկվել են Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի ավանդական բազմամարդ միջոցառումները և միայն ապրիլի 24-ին ծաղիկներ են զետեղվելու Հայոց ցեղասպանության հուշարձաններին` Ասենում, Ամստերդամում և Ալմելոյում։

Այս մասին տեսաուղերձում նշում է «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը՝ տեղեկացնելով, որ հայկական համանքային կառույցները, ինչպես օրինակ՝ Հաագայի «Աբովյան» մշակութային կենտրոնը և կիրակնօրյա դպրոցը, փակ են, և ծրագրված բոլոր միջոցառումները չեղարկվել կամ հետաձգվել են։ Հետաձգվել են նաև ապրիլին նախատեսված Ասենի թանգարանում կայանալիք Հայաստանի մասին ցուցահանդեսի բացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել