ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր զրույց ունեցա իմ գործընկերներների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարներ-գլխավոր քարտուղարների հետ: Հիմնական քննարկվող թեման համավարակի պայմաններում աշխատակազմերի աշխատանքի կազմակերպման ընտրված մեթոդների արդյունավետությունն էին և ընդհանուր իրավիճակը երկրներում:
Նշեմ, որ հիմնականում ընտրված են նույն մեթոդները տարբեր ինտենսիվությամբ՝ հեռավար աշխատանք (օրինակ Վրաստան աշխատակազմի 5%, մեզ մոտ 20%, Ուկրաինա կարծես 10%), Վրաստանում բոլոր նիստերի անցկացումը դադարեցրել են, միայն երբեմն հանձնաժողովներն են հավաքվում, Ուկրաինայիում և Մոլդովայում հակառակը հանձնաժողովների նիստերը հիմնականում հեռավար են անցկացնում: Մեզ մոտ, ՀՀ Ազգային Ժողովն աշխատում է ամբողջ ծավալով՝ հերթական և արտահերթ նիստեր, հանձնաժողովներ:
Ներկայումս ունենք նաև հետևյալ վիճակագրությունը. Ուկրաինա՝ 10 պատգամավորի մոտ հայտնաբերվել է Կորոնավիրուս, Մոլդովա 3 աշխատակազմի աշխատակցի մոտ է հայտնաբերվել համավարակը, Հայաստանի և Վրաստանի խորհրդարաններում, ոչ աշխատակազմի, ոչ պատգամավորների մոտ ներկայումս կորոնավիրուսով հիվանդացում չի եղել»:
comment.count (0)