Իսպանիայում սենատորներ և օտարերկրացիներ են հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|
20:04 - 25 ապրիլի, 2020

Իսպանիայում սենատորներ և օտարերկրացիներ են հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am: Իսպանիայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված առցանց միջոցառումներին միացել են սենատորներ, ներկա և նախկին քաղաքական գործիչներ և օտարերկրացիներ։ Այս մասին ասաց Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը։

«Նախատեսված միջոցառումներին մասնակցել են հայեր և Իսպանիայում բնակվող այլ քաղաքացիներ։ 105-րդ ամյակի համար պատրաստված պաստառով նկարվողների թիվը գերազանցել է 450-ը, իսկ հեշթեգը տարածողների թիվը եղել է ավելի։ Առցանց միջոցառումներին ու արշավին միացել են սենատորներ, քաղաքական նախկին և ներկա գործիչներ։ Մեր հայրենակից Արա Մալիքյանը հայերենով և իսպաներենով ուղերձ է հղել և առցանց երաժշտական ելույթով հանդես եկել»,- ասաց Սուլյանը։

Տաթև Սուլյանը նշեց, որ միջոցառումներին միացել են նաև պաշտոնյաներ տարբեր երկրներից։

«Միլանից միացել էր պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն, իսկ Հայաստանից` ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը։ «Թվիթեր»-ով իրենց զորակցությունն են հայտնել Կատալունիայի ինքնավար մարզի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը, ինչպես նաև տարբեր գործիչներ, մտավորականներ, դասախոսներ և ակտիվիստներ։ Հատուկ ուղերձով հանդես եկավ ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը»,- նշեց Տաթև Սուլյանը։

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել