Հայրավանք համայնքի Մայիսի 9-ի փողոցն առաջին անգամ կհիմնանորոգվի
23:29 - 08 մայիսի, 2020

Հայրավանք համայնքի Մայիսի 9-ի փողոցն առաջին անգամ կհիմնանորոգվի

Հայրավանք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի Մայիսի 9-ի փողոցի մի հատվածը՝ շուրջ 470 գծամետր երկարությամբ եւ 2350 քառակուսի մետր մակերեսով:

Արագածոտնի մարզպետարանի լրատվական խառայությունը տեղեկացնում է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 21 միլիոն 58 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն 635 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն 423 հազար դրամը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Հայրավանք համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:

Մայիսի 9-ի փողոցում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն առաջին անգամ: « Մայիսի 9-ի փողոցը խիտ է բնակեցված, ճանապարհը գրունտային է, երբևէ չասֆալտապատված: Այն ունի մեկ կիլոմետրից ավելի երկարություն, որի 470 մետրանոց հատվածը կասֆալտապատվի այս տարի, մնացածը՝ հաջորդ տարվա ընթացում: Այս ծրագրի իրականացման արդյունքում Հայրավանքում կունենանք շուրջ 70 տոկոս ասֆալտապատված ճանապարհներ»,-ներկայացրել է համայնքի ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել