Եվս 189 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 5 մարդ՝ մահացել․ ՀՀ ԱՆ
10:56 - 17 մայիսի, 2020

Եվս 189 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 5 մարդ՝ մահացել․ ՀՀ ԱՆ

Հայաստանում մայիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք: Մահացել է 5 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4472 է, մահացածների թիվը՝ 60:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 40230 քաղաքացի, մեկ օրում՝ 1225։

Մայիսի 17-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 2 դեպք: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 24 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել