«Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը |armenpress.am|
16:33 - 02 հունիսի, 2020

«Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը |armenpress.am|

armenpress.am: Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» շուկայում առևտուր իրականացնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝  հակահամաճարակային կանոնների խախտումներ հայտնաբերելու հիմքով 24 ժամով շուկայի աշխատանքը կասեցնելու պարետի որոշման դեմ։ Միրգ և բանջարեղեն վաճառող գյուղացիները նշել են, թե չեն կարող դադարեցնել աշխատանքը, քանի որ իրենց ապրանքը 24 ժամում կփչանա, որի հետևանքով կհայտնվեն անելանելի վիճակում։

Վաճառողներին առաջարկվել է մինչև օրվա ավարտը վաճառել եղած ապրանքը, իսկ արդեն հունիսի 3-ին մեկ օրով կդադարեցվի շուկայի աշխատանքը։ Բացի այդ, նրանց առաջարկվել է ապրանքը վաճառել մեկ այլ տարածքում, որի նպատակով կհատկացվի տարածք, ինչպես նաև կձեռնարկվի բոլոր հնարավոր միջոցները ապրանքը իրացնելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել