Վարչապետի հրապարակած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցիչն ազատվել է աշխատանքից
12:54 - 06 հունիսի, 2020

Վարչապետի հրապարակած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցիչն ազատվել է աշխատանքից

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարչապետի էջում տեղադրված լուսանկարի հետքերով աշխատանքից ազատվել է Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին, տնօրենն էլ ստացել է խիստ նկատողություն։

 

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար, այսօր Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն եմ հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։

Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին», - գրել է մարզպետը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել