Իշխան Զաքարյանը հարցաքննվել է ընտրակաշառքի գործով
 |factor.am|
21:14 - 14 հունիսի, 2020

Իշխան Զաքարյանը հարցաքննվել է ընտրակաշառքի գործով |factor.am|

factor.am: Վերահսկիչ պալատի նախկին նախագահ  Իշխան Զաքարյանն ԱԱԾ-ում 4 ժամ հարցաքննվել է։ Այս մասին ասաց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը։

Իշխան Զաքարյանն անցնում է 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից բաժանված ընտրակաշառքի գործով, որի մասին այսօր հայտնել էր ԱԱԾ-ն։ 

«Իշխան Զաքարյանը վկայի կարգավիճակ ունի, բայց հարցաքննվել է կասկածանքի շուրջ, միջանկյալ վկա-կասկածյալ կարգավիճակով է հարցաքննվել»,- ներկայացրեց պաշտպանը։

Հստակեցնող հարցին՝ Իշխան Զաքարյանը և՞ս ներգրավված է եղել ԱԱԾ-ի նշած ընտրակաշառքի բաժանման գործում, Գեղամ Հակոբյանը պատասխանեց.

«Շտաբի ղեկավարն է եղել, բայց ուրիշ որևէ բանի հետ չի առնչվել»։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել