Վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի գործողությունները Մայր Աթոռում չի մեկնաբանում
 |factor.am|
12:55 - 27 հունիսի, 2025

Վարչապետի խոսնակը ԱԱԾ-ի գործողությունները Մայր Աթոռում չի մեկնաբանում |factor.am|

factor.am: Իրավապահների գործողությունները չենք մեկնաբանում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռում այս պահին ընթացող իրադարություններին։

Հիշեցնենք՝ մոտ մեկ ժամ առաջ դիմակավորված ԱԱԾ-ականները, ոստիկանության ծառայողների հետ ներխուժեցին Մայր Աթոռի տարածք։ Նրանք ցանկանում են բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Դատախազությունը նրան մեղադրում է հեղաշրջում անելու կոչի համար: Փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ Մայր Աթոռում հավաքվածներին, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդին ներկայացրեց նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները.

Ներկայացվում է ՔԿ քննիչի որոշում, որի համաձայն պետք է Միքայել սրբազանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով:

Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ ոստիկանության վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա հունիսի 17-ին, առիթը նշված է 2024թ. փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել սրբազանի խոսքերը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել