Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան․ Նաթան արք․ Հովհաննիսյան
13:42 - 27 հունիսի, 2025

Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան․ Նաթան արք․ Հովհաննիսյան

Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, բայց ժողովուրդը թույլ չտվեց նրան նստել մեքենան։ Այս մասին հայտարարել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արք․ Հովհաննիսյանը։ 

«Երկրորդ անգամ ևս փորձ արվեց, նորից չկարողացանք։ Այնպես որ որևէ մեկը չի պահմտվում, որևէ մեկը փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից»,- նշել է նա։ 

Նշենք, որ Վեհարանի մոտ իրավիճակը պարբերաբար լարվում է։ Ոստիկանական ուժերը հրմշտում են քաղաքացիներին, որոնք խոչընդոտում են անցնել Վեհարանի դարպասից ներս։

«Ազատության»փոխանցմամբ՝ Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանից Էջմիածին քաղաք տանող  մուտքի մոտ: Ոստիկաններն առանձին մեքենաներ են կանգնեցնում, բեռնախցիկներն են ստուգում, այնուհետև՝ թույլատրում երթը:

Հիշեցնենք, որ առավոտյան իրավապահները Շիրակի թեմի առաջնորդարանում են․ ներսում քննչական գործողություններ էին։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում է՝ Քահանայից ժողովի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել