Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրասատանի սահման միջպետական ճանապարհի վրա մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները
13:35 - 26 հունիսի, 2020

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրասատանի սահման միջպետական ճանապարհի վրա մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ54+000-կմ56+324 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից:

Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են՝ իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:

Նշենք‚ որ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել շուրջ 87 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել