Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի․ ՊՆ խոսնակ
21:21 - 15 հուլիսի, 2020

Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի․ ՊՆ խոսնակ

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»:

Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել