Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից. Արայիկ Հարությունյան
16:51 - 18 հուլիսի, 2020

Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից:

«Լուսակունքի նախակրթարանում որակի խնդիր չկար, զգացվում էր դպրոցի և համայնքի ղեկավարության հոգածությունը: Սեպտեմբերի մեկին ավելի քան 25 սան կհաճախի այս նախակրթրան: Կարելի է ասել, որ նախակրթարանը բացելով` համայնքում ամբողջությամբ կլուծվի նախադպրոցական ծառայության հարցը»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով լուսանկարներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել