Մեկնարկել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի միջին նորոգման աշխատանքները
17:32 - 20 հուլիսի, 2020

Մեկնարկել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի միջին նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածների՝ կմ 66+600-կմ 69+900 (3.3 կմ) և կմ 58+600-կմ 65+450 (մոտ 6.9 կմ), միջին նորոգման աշխատանքները‚ որոնք իրականացվում են «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից:

ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվելու են՝ իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ նշագծում և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել