Ամուլսարի տարածքից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 7 մասնակից․ ՀՀ ոստիկանություն
21:26 - 05 օգոստոսի, 2020

Ամուլսարի տարածքից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 7 մասնակից․ ՀՀ ոստիկանություն

Ջերմուկի՝ Ամուլսարի տարածքից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի յոթ մասնակից։ Այս մասին Infocom-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 7 անձ բերվել է ոստիկանություն»,- նշեց Ջանոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել