«Գումի» շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում |news.am|
19:31 - 17 դեկտեմբերի, 2024

«Գումի» շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում |news.am|

news.am: «Գումի» շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց ՔԿ խոնակ Կիմա Ավդալյանը:

Նա հայտնեց, որ կիրառվել է վարչական հսկողություն  եւ բացակայելու արգելք խափանման միջոցը, հարուցվել է քրեական վարույթ՝ 297 հոդվածի 2րդ  մասով(խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)  եւ 452 հոդվածի երկրորդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիր բերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:

Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Ոստիկանները բերման ենթարկեցին 7 հոգու եւ ինքնահրկիզման փորձ կատարողին՝ խուլիգանության կասկածանքով: Նրանք նախօրեին ազատ էին արձակվել:

Այդ օրը առգրավված մեկ տոննա միսը, ըստ

ՍԱՏՄհայտարարության, ոչնչացվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել