Նախատեսվում է նոր մեխանիզմներ ներդնել կենսաթոշակռուի` Հայաստանում լինելու հանգամանքը ստուգելու համար |hetq.am|
09:43 - 18 օգոստոսի, 2020

Նախատեսվում է նոր մեխանիզմներ ներդնել կենսաթոշակռուի` Հայաստանում լինելու հանգամանքը ստուգելու համար |hetq.am|

hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է նոր մեխանիզմներ ներդնել կենսաթոշակռուի` Հայաստանում լինելու հանգամանքը ստուգելու համար։

Նման որոշման նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ բանկն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանում լինելը կարող է ստուգել առանց նրա բանկ ներկայանալու։ Բանկի աշխատակիցը կայցելի կենսաթոշակառուի` Հայաստանում գտնվելու վայր կամ ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ կհավաստիանա, որ շահառուն գտնվում է Հայաստանում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է նաև կենսաթոշակի վճարումը դադարեցնել, եթե սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանում լինելու մասին բանկը հաստատումը չի ստանում։

Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին վճարվող ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամկետը:

«Նշված վճարներն անկանխիկ եղանակով վճարելու նոր, գործուն մեխանիզմներ ներդնելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի նախապատրաստական աշխատանքներ»,-նշված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել