Բելառուսի ակցիաներին աջակցություն հայտնած դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել |tert.am|
10:52 - 18 օգոստոսի, 2020

Բելառուսի ակցիաներին աջակցություն հայտնած դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել |tert.am|

tert.am: Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դրանից մի քանի օր առաջ նա տեսաուղերձ էր հղել, որում աջակցություն էր հայտնել հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին, գրում է tut.by-ն։

«Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել։ Դա տրամաբանական քայլ է, քանի որ որպես դեսպան՝ ես նշանակվել եմ գործող նախագահի կողմից, և ենթադրվում է, որ պետք է գործեմ նրա սահմանած քաղաքականության շրջանակում։ ԱԳՆ-ն կարծում է, որ իմ հայտարարության մեջ արտահայտված քաղաքացիական դիրքորոշումը դուրս է այդ շրջանակներից»,- նշել է դեսպանը։

ԱԳՆ-ում պարզաբանել են, որ արտակարգ և լիազոր դեսպանի հրաժարականի մասին որոշումն ընդունում է այն անձը, որը նրան նշանակել է, այսինքն՝ պետության ղեկավարը:

Oրերս Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան տեսաուղերձ էր հղել, որում աջակցություն էր հայտնել հայրենիքում բողոքի ակցիաների մասնակիցներին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել